Clean Power Europe կոոպերատիվը, որպես բելգիական իրավունքի վրա հիմնված կազմակերպություն, հիմնադրվել է 2016 թ. սկզբին Բրյուսելում:
Նախաձեռնողներ հանդիսացան Genossenschaft Energie 2030 կոոպերատիվի անդամները, ովքեր վերականգնվող էներգետիկայի բնագավառում մեծ փորձ ունեն գրանցած :
Clean Power Europe-ը Ձեզ առաջարկում է գումարի ներդրման միջոցով մասնակցել կայուն նախագծերի իրագործմանն ու դրանցից շահույթ ստանալու գործընթացին:
Առանց որևէ խնդրի Դուք կարող եք ինչպես անդամակցել, այնպես էլ դուրս գալ համագործակցությունից:
Մեր կանոնադրություններում սահմանված են մեր անդամների բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
Մեր դաշնագիրը ավելի մանրամասն նկարագրում է բոլոր անդամների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:
Մեր կոոպերատիվը
Մեր դաշնագիրը
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դառնալ Clean Power Europe կոոպերատիվի անդամ` ձեռք բերելով կապիտալի մեկից մինչև հինգ փայերը (յուրաքանչյուրի անվանական արժեքը 1.000 եվրո):
Յուրաքանչյուր անդամ , անկախ փայի չափից, ունի միայն մեկ ձայնի իրավունք:
Յուրաքանչյուր անդամ կարող է իր առաջարկները ներկայացնել նոր նախագծերում, նոր գործընկերների ու անդամների ձեռք բերման նպատակով:
Վճարված կապիտալը կբաշխվի հետևյալ կերպ.
-
95 %-ը կներդրվի կայուն զարգացման ոլորտի նախագծերում
-
4 %-ը ` գործընկերության անդամներին մատուցվող ծառայությունների զարգացման համար
-
1%-ը` նոր անդամների ներգրավման համար:
Գործընկերությունից անդամի դուրս գալու դեպքում ակտիվները կհաշվարկվեն և կվճարվեն հետևյալ կերպ.
-
ներդրված ավանդի չափը (1.000-ական եվրո արժեքով 1-5 փայ)
-
հանվում է 5%-ը` կատարված վճարումների համար
-
գումարին ավելանում է կուտակված դիվիդենտները (շահութաբաժինը):
Բացասական հաշվեկշռի պարագայում կորուստները կբաշխվեն` ելնելով ունեցած մասնաբաժնից:
Այս պարագայում առավելագույն հնարավոր նյութական պատասխանատվությունը սահմանափակվում է` ներդրման չափից ելնելով:
Տարեկան գործընկերության ամեն անդամի համար կհաշվարկվեն շահութաբաժինները, այն գումարներց, որոնք չեն հարկվում և այն չպետք է գերազանցի ներդրված գումարի 6%-ը:
Յուրաքանչյուր անդամ ,ըստ ցանկության , կարող է մեր համակարգի միջոցով իր դիվիդենտների 10%, 50% կամ 100 %-ը նվիրաբերել ցանկացած բարեգործական կազմակերպության: